|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Սիստեմի զոհերը
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ձեռ է առել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ գրելով, որ վերջինս, կարծես, չի կարողանում մարսել Րաֆֆու հետընտրական անակնկալները, ուստի և համապատասխան դեղորայքի կարիք ունի, նրա համար նույնիսկ հատուկ «նշանակում» է արել՝ «Մեզիմ ֆորտե»: Ինչպես պնդում են ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները, Աշոտյանի վիճակը դեռ տանելի է, բա ինչ անի խեղճ Կարեն Ավագյանը, որը քանի օր եղավ՝ սիստեմայի տակ է:
Տեղ/ամաս/-տեղ/ամաս/
Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները եկան փաստելու, որ բարձրլեռնային գոտիներում, օրինակ՝ Շիրակում, Սերժի խիարները ոչ միայն թարս, տեղ-տեղ նույնիսկ չեն էլ բուսնում:
Հետընտրական
Հայոց մարզպետաց դասը վերջին օրերին խիստ մտահոգ է և նույնիսկ` ահաբեկված. նախընտրական խփոցին պրծավ, սկսվել է հետընտրական տփոցին:
Անհուսալի
Ըստ դիտարկումների՝ քրեաօլիգարխիկ համակարգը իշխանությունների հետ ոչ միայն սերտաճել է, այլև սերժաճել:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ