Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է ամեն օր հաշվետվություն ներկայացնել ընտրախախտումների քննության ընթացքի վերաբերյալ և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հասարակությանը:
Ոստիկանության պետն անդրադառնալով արտաքին ծառայության խնդիրներին՝ կրկին ընդգծել է այդ ոլորտում իրականացվող աշխատանքի գլխավոր սկզբունքները: «Արտաքին ծառայությունը գիտի իր գործը: Ամեն պարագայում հիշում եք, որ քաղաքացին մեր գերագույն արժեքն է՝ լինի ընդդիմախոս, թե դիմախոս: Երբ տվյալ քաղաքացին խախտում է նորմերը կամ օրենքները, օրենքով սահմանված կարգով և խստապահանջությամբ պետք է մոտենանք նրան»,- նշել է նա՝ բացատրելով, որ «խստապահանջություն» նշանակում է ոչ թե բռիություն, այլ՝ մանրամասն ներկայացնել օրենքը և վարվել դրա համապատասխան: «Մենք պարտավոր ենք արդար լինել, միայն այդպես մենք կլինենք անխոցելի»,- ասել է նա:
Ոստիկանության պետը, անդրադառնալով արտաքին ծառայության խնդիրներին, կրկին ընդգծել է այդ ոլորտում իրականացվող աշխատանքի գլխավոր սկզբունքները: Վլադիմի Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է ուսումնասիրել ընտրատեղամասերում կատարված տեսագրությունները և ըստ արդյունքների կարգապահական տույժի ենթարկել իրենց ծառայությունը ոչ պատշաճ կատարած ոստիկաններին, իսկ հանցակազմի առկայության դեպքում դնել նաև քրեական պատասխանատվության հարցը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուսումնասիրել նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած բոլոր հաղորդումներն ու ահազանգերը, կատարել պատշաճ քննություն և հասարակությանը ներկայացնել օրինախախտ ոստիկաններին:
Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է օրինահարգություն պահանջել նաև հանրային հավաքների մասնակիցներից՝ կազմակերպիչներին բացատրելով օրինականության պահպանման անհրաժեշտությունը: Դրան ոստիկանությունը կարող է հասնել բացառապես վերքաղաքական, վերկուսակցական, վերանձնային սկզբունքայնությամբ և հանրության հավանությանն արժանացած գործելակերպով: Ոստիկանության ծառայողներից օրինապահություն ու հանդուրժողականություն պահանջելով հասարակության հանդեպ՝ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է միևնույն ժամանակ անհանդուրժող լինել իրենց օրենքից և օրինականությունից վեր դասողների, ոստիկանի նկատմամբ ոտնձգություն կատարողների, համակեցության կանոնները ոտնահարողների դեմ: