Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժամանակ» թերթը գրում է, որ «Մետաքս» կոչվող թաղամասում նախագահի ընտրության օրը «Ժամանակի» և «Հրապարակի» լրագրողների վրա Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց հարձակման ժամանակ լրագրողները նկատել են, որ շտաբի ներսում բավական շատ բնակիչներ կան հավաքված, իսկ ավելի վաղ արձանագրել են, որ տարածքում մարդկանց ուղղորդված տանում են ընտրությունների և ցուցակագրում:
Թե ի՞նչ է կատարվել այդ պահին Սերժ Սարգսյանի շտաբում` լրագրողները չեն կարողացել ճշտել: Թերթը հիշեցնում է, որ շտաբի դիմաց կանգնած տղամարդիկ թույլ չեն տվել լրագրողներին անգամ նայել ապակեպատ պատից ներս` վրա տալով, թե` «ի՞նչ եք նայում գնացեք, դավայ ստեղից», ապա հարձակվել են ու խլել լրագրողների տեսախցիկն ու լուսանկարչական ապարատը, որից հետո հայհոյախառն արտահայտություններ են արել: Իսկ իրարանցումից հետո շտաբն արագ դատարկվել է:
Նշենք, որ հարձակման առթիվ լրագրողները դիմել են ոստիկանություն: