կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-19 13:35
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի բնակության վայրը շուրջօրյա հսկվելու է

Րաֆֆի Հովհաննիսյանի բնակության վայրը շուրջօրյա հսկվելու է
2013 թ. փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանությունում ստացվել ու քննարկվել է ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բանավոր դիմումը ոստիկանության պետին` իր բնակության վայրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ: 
ՀՀ ոստիկանության պետի նույն օրվա հրամանով հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին` 2013 թ. փետրվարի 19-ից կազմակերպել նախագահի թեկնածուի բնակության վայրի շուրջօրյա անվտանգության ապահովումը: