|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, եթե անգամ արմատական ընդդիմության ներկայացուցիչ լիներ, Րաֆֆի Հովհաննիսյանի արածը չէր անի: Այդ մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Համլետ Հարությունյանի համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ չի վերաբերվում ԱԺ պատգամավորի մանդատին եւ ԱԺ աշխատանքներին ինտեգրված չէ. հանրապետական պատգամավորը պատրաստ է երդմամբ հաստատել դա: «Այդ խմբակցությունը շատ ակտիվ աշխատում է, բայց ինքը որևիցե կապ չունի խմբակցության աշխատանքների հետ»,- հայտարարեց Համլետ Հարությունյանը:
Նրա համար Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն անհասկանալի է: «Մարդ կարող է ոչինչ չանել տասնյակ տարիներ և ոչ պոպուլյար կամ չնախատեսված քայլերով շատ կարճ ժամանակահատվածում մեծ ուշադրություն գրավել. դա հատկապես ամերիկյան տեխնոլոգիաների մեջ է մտնում: Կորած մնաց էս չորս տարին էդ մարդը, մեկ էլ հանկարծ եկավ, գնաց օպերայում նստեց»,- նշեց ՀՀԿ-ական պատգմավորը` հավելելով, որ դա Ազատության հրապարակը գրավելու անհաջող փորձ է, որը կարող է վատ հետևանքներ ունենալ:
Վերջում էլ խորհուրդ տվեց. «Խորհուրդ չեմ տա էս ժողովրդին նոր փորձությունների առջև կանգնեցնել` իրենց քաղաքական ցանկասիրություններին հագուրդ տալու համար»: