Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը շատ ռադիկալ եւ ռիսկային է: «Անկեղծ եմ ասում, քար գցել չհամարեք Րաֆֆիի այգին, բայց ես չեմ համարում, թե այս պահին հացադուլը պայքարի ճիշտ ձեւն է: Կարող է երեք օր հետո հասունանա պահը, չգիտեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նա նշեց, թե որեւէ պահանջ դնելուց առաջ պետք է վստահ լինել, որ իշխանությունը կբավարարի այդ պահանջը, եւ այս դեպքում խիստ կասկածելի է, որ իշխանությունները նման քայլի կգնան:
«Եթե պահանջ ես դնում ու վստահ չես, որ շատ արագ այդ հարցը լուծվելու է, կարող ես հայտնվել դժվար վիճակում: Անժամկետ հացադուլը շատ ռադիկալ է եւ շատ վտանգավոր, ես չէի անի»,- ասաց Ա. Մանուկյանը:
Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք իրենց պահանջագիր-վերջնագիրն էլ անտեղի չէր, քանի որ իշխանությունները դրանք իրականացնել չէին կարող մարտի 1-ից մինչեւ 15-ն ընկած ժամանակահատվածում, Ա. Մանուկյանը պատասխանեց. «15 պահանջից 14-ի ժամկետը չի ավարտվել: Միայն մի պահանջին էր վերաբերում մինչեւ մարտի 15-ի ժամկետը: Մարտի 15-ը քաղբանտարկյալների ազատման ժամկետն էր»: