|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը ակտիվորեն իրականացվում է նաև էլեկտրոնային տիրույթում: Այսօր տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքի շնորհանդեսը: Կայքից բացի, գործում է նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի քանի էջ: Թեև երեք օր է, ինչ գործում է կայքը, սակայն արդեն հաքերային հարձակման է ենթարկվել: Այն հնարավոր է եղել վերականգնել:
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենց մասնագետն աշխատանքներ է տանում` պարզելու` ում կողմից է կայքը հարձակման ենթարկվել: Հնարավոր է` ադրբեջանցիների, սակայն բացառված չէ հայկական հաքերների տարբերակը:
Նա նշեց նաև, որ Հովհաննիսյանի կայքը հետզհետե ակտիվություն է ստանում և լայն տարածում գտնում ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում: Իսկ քարոզարշավն, ըստ Խուշուդյանի, ընդհանուր առմամբ, շատ ինտերակտիվ է ընթանում, կապ կա ընտրողների հետ, նամակներ են ստանում: