|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այսօր սկսվեց ԱԺ հերթական քառօրյան:
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկեց խորհրդակցություն անցկացնել` բոլոր խմբակցություններից մեկական պատգամավորի եւ անկախ պատգամավորներից մեկի մասնակցությամբ, եւ քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, նաեւ դիմել նրան` հացադուլը դադարեցնելու խնդրանքով:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն խոսել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ եւ այդպես էլ չի հասկացել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դրդապատճառները: Այնուհանդերձ, նա ընդունեց առաջարկությունը, եւ ժամը 13:30-ի ընդմիջման ընթացքում այդ հարցով խորհրդակցություն կհրավիրվի: