Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 18-ին` ժամը 13:05-ին, Կենտրոնի շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հանկարծամահ է եղել մայրաքաղաքի Բակունցի փողոցի 13 տան բնակչուհի Հռիփսիմե Իգիթյանը: Օպերատիվ խումբն արագ դեպքի վայր է հասել: Ոստիկանները տան ճաշասենյակում դրված մահճակալին հայտնաբերել են Իգիթյանի դիակը` դեմքի վնասվածքներով և կրծքավանդակի ձախ շրջանում ծակած-կտրած երկու վերքով:
Շուտով պարզվել է, որ ծեր կնոջը սպանել էր հարազատ որդին` Ավանի հոգեբուժարանում հաշվառված` 46-ամյա Աիգա Իգիթյանը, որը կարճ ժամանակ անց արդեն մանրամասնում էր ընդամենը ժամեր առաջ կատարված սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները:
Իգիթյանի պատմածով` հաճախ էր վիճում մոր հետ: Այդ օրն էլ հերթական վիճաբանությունն է եղել, որը, ցավոք, ողբերգությամբ ավարտվեց: Իգիթյանը ցույց է տվել նաև դանակը, որով երկու անգամ հարվածել էր մոր կրծքավանդակին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: