|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Երեկ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Տավուշի սահմանամերձ Ջուջեւան գյուղում: 70-ամյա կինն իրենց տանը կից ցախանոցում ինքնասպանություն է գործել՝ պարանով կախվելով: Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:
Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ կինն առողջական խնդիրներ ուներ, և հնարավոր է` հենց դա էլ եղել է նրա ինքնասպանության պատճառը: Գյուղապետի խոսքով՝ նրան հայտնաբերել է որդին:
«Երկու որդի ուներ, մեկը Ռուսաստանում էր, հիմա արդեն ճանապարհին է՝ գալիս է, որ մոր հոգեհանգստին մասնակցի»,- ասաց նա:
Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: