|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանում հերթական սպանության դեպքն է գրանցվել:
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ դեռևս հունվարի 28-ին 1969 թ. ծնված Գագիկ Սենեքերիմյանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայրը` 1938 թ. ծնված Գեղանուշ Մանգյանը, աստիճաններից վայր է ընկել և մահացել:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Գ. Մանգյանի դիահերձմամբ ախտորոշվել է «համակցված գանգուղեղային փակ բութ վնասվածք, պարանոցի օրգանների սեղմում, գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, մեխանիկական շնչահեղձություն»:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Սպանությունը կատարելու կասկածանքով Մուրացանի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել Կարեն Սենեքերիմյանը: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հունվարի 27-ին` ժամը 23.00-ին, վիճաբանել է մոր հետ և խեղդամահ անելու միջոցով սպանել նրան:
Կ. Սենեքերիմյանը ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: