|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Քարոզարշավի վերջին օրը գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանն անցկացրեց Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչների հետ: Ինչպես միշտ, նախագահի խոսքից հետո եղավ հարց եւ պատասխան:
Հանդիպման մասնակիցներից մեկն օրինակ հետաքրքրվեց, թե որո՞նք են այն երեք երեւույթները, որ չի սիրում: Ի պատասխան, Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Չեմ սիրում գոռուզությունը, չեմ սիրում, երբ հրապարակավ ինձ գովում են եւ չեմ սիրում կեղծավորներին»:
Հանդիպման մասնակիցներից մեկն էլ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց, թե որո՞նք են նրա թուլությունները ու կայացրած ծանր որոշումները: «Եթե թույլ տաք, չխոսեմ այդ մասին, որովհետեւ ճիշտ չէ, երբ մարդն իր թուլությունները բարձրաձայնի... Բայց ծանր որոշումներ, իրոք, եղել են»,- նշեց նախագահը:
Հարցին էլ` եթե Աստծո հետ հանդիպի՝ ի՞նչ կասի, Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ շնորհակալություն կհայտնեմ: