|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Թուրքական ֆորումներում տեղեկություն է տարածվել, թե վրացական պատվիրակությունը, որը, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, այս օրերին Թուրքիայում է, հանդիպումներից մեկից հեռացել է առանց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի: «Նրա մասին պարզապես մոռացել էին»,- գրում է Newposts.ge կայքը:
Բանն այն է, որ հանդիպումներից մեկի ժամանակ Ալասանիան ժամանակավորապես լքել է դահլիճը, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ ե'ւ վրացական, ե'ւ թուրքական պատվիրակություններն արդեն այնտեղ չեն:
Թուրք լրագրողներից մեկի խոսքերով` Ալասանիան շփոթված տեսք է ունեցել, եւ ինքն առաջարկել է նրան հաջորդ հանդիպման վայրն ուղեկցել: Ալասանիան հրաժարվել է ` ասելով, որ տաքսիով կգնա:
Վրաստանի ՊՆ-ն դեռեւս մեկնաբանություններ չի տվել: