|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվրամիությունը 1 շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հայտարարություն-կոչն է ուղղում Ադրբեջանին` կապված այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման հետ. հայտնում է Contact.az-ը:
ԵՄ-ն քննադատել է փետրվարի 12-ին Խաչմազեում քաղաքացիական ակտիվիստներ Ջավիդ Նաբիևի և Գյունայ Իսմայլովայի ձերբակալությունը, ինչպես նաև գրող Աքրամ Այլիսլիին վերջին շրջանում ուղղված սպառնալիքները` Ադրբեջանից պահանջելով չխախտել իր իսկ պարտավորությունները խոսքի ազատության ոլորտում և ապահովել գրողի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ նմանատիպ կոչով ԵՄ-ը պաշտոնական Բաքվին դիմել էր ընդամենը մի քանի օր առաջ` փետրվարի 9-ին: