|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
«Սահմանադրական դատարանում այսօր ներկայացվելու են ամփոփիչ ելույթները։ «ՈՒժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջինն է ներկայացնելու։ Այնուհետև, մյուս դիմողները, որից հետո մյուս դիմողները, ապա հարակից պատասխանողները, 3-րդ անձը, ապա պատասխանող կողմը»,-ՍԴ դիմաց հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ,փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այսօրվա նիստը դրանով ավարտվելու է և ՍԴ-ն հեռանալու է խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը պետք է լինի հուլիսի 4-ին առավելագույնը»։
Դիտարկմանը, թե ՔՊ ներկայացուցիչները պնդում են, որ այս դիմումները ՍԴ անհեռանկար են՝ նա նշեց, որ իրենք այլ բան չէին էլ կարող ասել։
«Չնայած մեր որոշ հայրենակիցներ ունեին պատկերացում, որ իրենք հնարավոր է պահանջեն, որ ընտրության արդյունքը անվավեր ճանաչվի։ Թե ինչու չեն ցանկանում, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն՝ պատասխանը հստակ է, որ այն ռեսուրսը ընտրախախտումների, որ իրացվել է կրկնակի իրացման դժվարություններ է ունենալու։ Ռեսուրսը որպես այդպիսին սառվող է»։