|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մայիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:
Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի՝ հակառակորդը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին թշնամին տվել է առնվազն 3 վիրավոր: Արցախյան կողմը կորուստներ չի ունեցել: