կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 14:46
Իրավական

Բագրատյանի նախընտրական պաստառները պոկել են գյուղապետարանի աշխատակիցները

Բագրատյանի նախընտրական պաստառները պոկել են գյուղապետարանի աշխատակիցները
Արդեն հայտնել ենք, որ երեկ Արարատի մարզում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի շտաբի վրա հարձակում է եղել:
Ներքին Դվին գյուղում Հ. Բագրատյանի նախընտրական պաստառները փակցնելու ժամանակ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները պոկել են դրանք՝ պատճառաբանելով, որ դրանք ոչ սահմանված վայրում են փակցվել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանությունը պարզել է, որ ավտոմեքենան ամրակցված է Ներքին Դվին գյուղի գյուղապետարանին, իսկ երկու ուղևորները գյուղապետարանի աշխատակիցներ են, որոնք նույն օրը ներկայացել են բաժին և բացատրություն տվել:
Ոստիկանության Արտաշատի բաժնում կատարվում է հետաքննություն: