|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր կրկին հարձակվել են «Ազատություն» կուսակցության Կապանի գրասենյակի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազատություն կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Պոկել են բոլոր պաստառները։ Դեռ երեկ ոստիկանապետն ասում էր, թե նախօրեին կատարված հարձակումն իրենք չեն։ Դե հիմա կրկնվում է։ Ս՞ա ինչի հետ է կապված։ Միգուցե երեկվա հեռուստաբանավե՞ճի, որտեղ Նիկոլը պարտություն կրեց։ Միջադեպի վրա հրավիրում եմ ԿԸՀ-ի ուշադրությունը»,- գրել է նա։