|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում բնակիչները բողոքի ձայն էին բարձրացրել: Պատճառը Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն է:
Մարդիկ զայրացել են և ընդվզել, քանի որ իշխանությունները գյուղապետի պաշտոնակատար են նշանակել մինչեւ 2016 թվականը 34 տարի գյուղապետ եղած Մնացական Վարդանյանին։ Մարդկանց խոսքով՝ իշխանությունը գյուղի ղեկավար է նշանակել մեկին, որին գյուղը մերժել է դեռ 2016 թվականին:
Բնակիչները հեգնում էին նախկիններին մերժող իշխանությանը, որի հենարանը, սակայն, շարունակում են հանդիսանալ ամենամերժելի նախկինները:
Գյուղապետարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով հանդիպում մարզպետի հետ:
Մարդկանց խոսքով նորանշանակ պաշտոնակատարի ղեկավարման տարիներին գյուղում տիրել է քաոսը, եւ բնակիչները պարզապես չեն ցանկանում վերադառնալ այդ, իրենց բնորոշմամբ, անտերության տարիներ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Տես նաև՝ Լարված իրավիճակ՝ Գեղամավանում: