Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրայր Մարուխյան» հիմնադրամը, Գերմանիայի «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանում բազմիցս իրականացրել է ուսումնասիրություններ` նվիրված ՀՀ տնտեսական դաշտին վերաբերող տարաբնույթ խնդիրների: Այսօր հիմնադրամը հանրությանը ներկայացրեց իր վերջին ուսումնասիրության արդյունքները` Հայաստանի տնտեսությունում մենաշնորհների առկայության վերաբերյալ: Թեման բազմիցս արծարծվել է տնտեսվարողների, տնտեսագետների, քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության կողմից, սակայն համապատասխան լուծում դեռ չի ստացել:
«Մենաշնորհները Հայաստանում» ուսումնասիրությունը պատասխանում է մի շարք հարցերի եւ լուծումներ է առաջարկում: «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանի խոսքերով` ուսումնասիրությունը մասամբ ներկայացնում է մենաշնորհների դեմ պայքարի միջազգային փորձը, վերլուծում է ՀՀ-ում շուկաների վիճակը, առաջարկում հակամենաշնորհային կարգավորման սեփական պատկերացումները:
Այս շատ կարեւոր հարցը օր առաջ լուծում է պահանջում, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե ինչքան է Հայաստանի տնտեսությանը վնասում մենաշնորհ կոչվող երեւույթը: