Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ն իր գործունեւության կարեւոր ոլորտներից է համարում Հայաստանում առկա լուրջ հիմնախնդիրների քննարկումը` հնարավորինս ներկայացնելով միջազգային փորձը. «Հրայր Մարուխյան» հիմնադրամի նախաձեռնած «Մենաշնորհները Հայաստանում» ուսումնասիրության ներկայացման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը:
Անդրադառնալով օրվա թեմային` նա նշեց, որ համաշխարհային տնտեսության լրջագույն պրոբլեմներից մեկը մենաշնորհն է, որն առավել ցայտուն երեւում է անցումային տնտեսություն ունեցող երկրներում, ինչպիսին Հայաստանն է: Դավիթ Լոքյանի խոսքերով` ոչ միայն տնտեսության, այլեւ քաղաքականության վրա լրջագույն ազդեցություն ունի մենաշնորհների հիմնախնդիրը:
Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամի` մոնոպոլիան միայն այն չէ, որ որոշակի խումբ ու խավ կարողանում է լուրջ միջոցներ շահել, հարստանալ` զրկելով փոքր ու միջին տնտեսվարողներին նորմալ աշխատելու հնարավորությունից, այն նաեւ արգելում է երկրում տնտեսական նորարարությունների զարգացմանը:
Անդրադառնալով «Մենաշնորհները Հայաստանում» ուսումնասիրությանը` Դավիթ Լոքյանը նշեց, որ դա «Հայր Մարուխյան» հիմնադրամի առաջին նմանատիպ նախաձեռնությունը չէ, նախորդիվ եղել են այլ խնդիրների շուրջ ուսումնասիրություններ, որոնք, վերջիվերջո, ԱԺ ՀՅԴ խմբակցության միջոցով մտել են քաղաքական եւ հասարակական քննարկումների ասպարեզ:
Լոքյանը հայտնեց, որ այս փաստաթուղթը ստեղծելիս աշխատանքային խումբը փորձել է փորձագիտական կարծիք ստանալ ԱՄՆ-ի, Կանադայի եւ այլ երկրների` գաղափարակից փորձագիտական շրջանակների կողմից: Նա նշեց նաեւ, որ փոքր տնտեսություն ունեցող երկրների համար մենաշնորհները առավել սուր ու ցայտուն են երեւում: Երկրում, ուր շուկան փոքր է, երբեմն հնարավոր էլ չէ, որ մի շարք ձեռնարկություններ աշխատեն ու ստեղծեն նույն արդյունքը: Ու այդպիսի երկրներում այդ մենաշնորհներն առաջանում են բնականորեն, եւ այդ կարգի տնտեսություն ունեցող երկրներում պետության խնդիրն է այնպիսի տնտեսական քաղաքականություն վարել, որ այդ մենաշնորհները չդառնան տնտեսությանը սպառնացող գործոններ:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։