կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-07 16:02
Քաղաքական

Հայրիկյանը կրկին հիվանդանոցում է

Հայրիկյանը կրկին հիվանդանոցում է

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունը վատացել է. այս մասին yerkir.am-ին տեղեկացրեց Հայրիկյանի շտաբի աշխատանքների համակարգող Մանյա Այվազյանը:

 

Նա նշեց նաեւ, որ Հայրիկյանը հիվանդանոցից դուրս չի գրվել. նրան մեկ օրով թույլատրել էին դուրս գալ հիվանդանոցից` մոր մահվան քառասունքին ներկա լինելու:

 

«Այսօր կրկին հիվանդանոց է տեղափոխվել, քանի որ իրեն լավ չէր զգում: Բժիշկներն արգելել են նրան առաջիկա 2 օրերին դուրս գալ հիվանդանոցից»,- ասաց Մանյա Այվազյանը եւ հավելեց, որ այս օրերին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են: