կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-01 12:00
Իրավական

Հայրիկյանը տեսել է իր վրա կրակողի դեմքը

Հայրիկյանը տեսել է իր վրա կրակողի դեմքը

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դուստրը` Նարեն ասաց, որ հայրը տեսել է իր վրա կրակողի դեմքը:

 

«Պապան ասել է, որ տեսել է իրեն կրակողի դեմքը, բայց չի կարողացել նկարագրել: Երբ նրա վրա կրակել են, նա գիտակցությունը կորցրել է, իսկ երբ գիտակցության է եկել, հարցրել է, թե` արդյոք սա երազ է, թե` իրականություն, հետո նորից կորցրել գիտակցությունը: Կրակոցներից անմիջապես հետո հարևաններն  են արձագանքել, նրանք են զանգահարել շտապօգնություն և ոստիկանություն»,- ասաց Նարեն` հավելելով, որ առավոտյան Հայրիկյանին հետապնդող սևազգեստ մարդուն տեսած հարևաններն արդեն հարցաքննվել են:

 

Ի դեպ, վիրահատությունն ավարտվել է, սակայն արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ բժիշկը դեռ դուրս չի եկել վիրահատարանից:

 

Նարեի հետ Yerkir.am-ի զրույցը դիտեք այստեղ