Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ եթե նախագահի երեք թեկնածուների պահանջ-հայտարարությունը ներկայացվեր նաեւ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ապա գուցե Սերժ Սարգսյանն էլ ստորագրեր այդ տեքստի տակ:
Yerkir.am-ը Հայրիկյանից հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն ներկայացրել Սերժ Սարգսյանին, քանի որ եթե նա էլ ստորագրեր, ապա ամեն ինչ, ենթադրվում է, իդեալական ընթացք կունենար: Ի պատասխան մեր հարցադրմանը, Հայրիկյանը հայտարարեց. «Այս պահից համարեք, որ ներկայացված է նաեւ Սերժ Սարգսյանին: Ես համոզված եմ, որ նա կարձագանքի: Եթե չի արձագանքի՝ իր խնդիրն է: Նախաձեռնողներն այդ պահին չեն մտածել նրան հատուկ ուղարկել: Ես ձեզ հետ հանդիպման ժամանակ մտածեցի, որ կա եւս չորրորդ հիմնական թեկնածու, մտածեցի, որ չպետք է ներկայացնենք, թե ինքը դեմ է»:
Դիտարկմանը, թե պաշտոնապե՞ս կուղարկվի, Հայրիկյանը պատասխանեց՝ դուք կուղարկեք:
Ի դեպ, Հայրիկյանը հայտարարեց, որ նախաձեռնության հեղինակը «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն է:
Նախագահի թեկնածուն ասուլիսի ընթացքում մի ուշագրավ հայտարարություն էր արեց: Նա նշեց, որ եթե ինքը Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը միանան, ապա երկրորդ փուլ չի լինի: Թե որն էր նման տրամաբանության հիմքը` Հայրիկյանը չպարզաբանեց: Ի դեպ, վերոհիշյալ երեք թեկնածուների միավորման հնարավորություն նախագահի թեկնածուն տեսնում է: