Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռ մեկ շաբաթ առաջ nախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բառացի հայտարարել էր, որ եթե նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չդադարեցնի հացադուլը, ապա ինքը երկու-երեք օրով կմիանա Անդրիասին եւ կհամոզի, որ միասին դադարեցնեն հացադուլը: Անդրիաս Ղուկասյանի հացադուլին Հայրիկյանը միացավ, բայց մի քանի ժամով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ Yerkir.am-ը փորձեց Հայրիկյանից ընդամենը ճշտել, թե ինչու երկու-երեք օրը դարձավ երկու-երեք ժամ, նախագահի թեկնածուն ակնհայտորեն բորբոքվեց: Հայրիկյանը նախ հայտարարեց, որ առավել ուշադիր լինենք, որ իր ասածները ճիշտ հասկանանք, հետո էլ, երբ, այդուհանդերձ, խնդրեցինք, ամեն դեպքում կարճ պարզաբանում տալ, դա նրան կռիվ անել թվաց: «Ես երեք օր չոր հացադուլով եմ միացել Անդրիասին: Ես հացադուլեր շատ եմ արել, անգամ` 12 օրով, բայց չոր հացադուլ երբեք չէի արել: Ես Անդրիասին այցելել եմ յոթ անգամ, երկու ժամ անցկացրել եմ իր կողքին, բայց այդ երեք օրերի ընթացքում կատարյալ իր հետ եմ եղել: Երեք օրը ես տարա ոչ մեծ դժվարությամբ, միայն երրորդ օրվա գիշերն եմ վատ զգացել, անընդմեջ ջրի պահանջ էի զգում: Ես իմ պարտականությունը կատարել եմ»,- հայտարարեց Հայրիկյանը եւ ընդգծեց, որ մի առաքելություն էլ է կատարել Անդրիաս Ղուկասյանի համար, որ կարելի է բողոքի ցույց անել հացադուլով, բայց ավարտել՝ չգնալ մինչեւ վերջ, մինչեւ ինքնասպանություն:
P.S. Yerkir.am-ի հարցերը վերջին շրջանում ակնհայտորեն հունից հանում են Հայրիկյանին: Խորհուրդ ենք տալիս տողատակեր չփնտրել մեր հարցերում, լինել առավել զուսպ, նախընտրական շրջանում պետք է խնայել մեր եւ ձեր նյարդերը: