|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհներն այսօր հավաքվել էին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում` լսելու իրենց թեկնածուի ծրագրային ելույթը: Մոտ կես ժամ մարդկանց հոսքը չէր դադարում:
Այդ ընթացքում կառավարության շենքի դեմ դիմաց` ՀՀԿ գրասենյակի աստիճանների մոտ «Ապահով Հայաստան» շարֆով մի կին բղավում էր: Երբ yerkir.am-ի թղթակիցը հարցրեց, թե ինչո՞ւ է կանգնել այդտեղ, ի՞նչ է ուզում դրանով ցույց տալ, կինը բարձրագոչ հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանը չընտրվի` ինքն ընտանիքի հետ կհեռանա երկրից:
Այդ ընթացքում երկու ՀՀԿ-ականներ նրան բարևեցին և հարցրին որպիսությունը: Երևում էր` ծանոթ էին:
«Հեռանա'ն քաղաքական դաշտից: Հերի'ք է, միայն Սերժ Ազատիչը պետք է ընտրվի»,- բղավում էր կինը:
Իսկ նախագահի հասցեին հնչեցված գովեստի խոսքերը դիտեք տեսանյութում: