|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Մարտիրոսյանն իր էջում տեսանյութ է հրապարակել ու այսպես մեկնաբանել. «Այսօր Մաշտոց-Խորենացի խաչմերուկում 15:50 սահմաններում 2 մեքենայով քաղաքացիական և ոստիկանական հագուստով անձինք ոտքով հարվածում ու տշում էին փողոցում 2 կգ ծիրան ու բալ ծախող սպիտակած մազերով տատիկների դույլն ու արկղը՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ»:
Այս տեսանյութի վերաբերյալ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ հարոնյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ պարզաբանում է գրել. «Այսօր սոցիալական ցանցում տարածվել է տեղեկատվություն` մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում քաղաքացիական ու ոստիկանական հագուստով անձանց և փողոցում մրգի վաճառքով զբաղվող մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպի մասին:
Տեղեկացնում ենք, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացված միջոցառման ընթացքում տեղ գտած միջադեպը: Արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»: