կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-17 08:46
Քաղաքական

Ի՞նչ է բացահայտել Վերահսկիչ պալատը «Հայկական Միրգ»-ում

Ի՞նչ է բացահայտել Վերահսկիչ պալատը «Հայկական Միրգ»-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.«Վերահսկիչ պալատը տևական ժամանակ է, ինչ ստուգումներ է իրականացնում «Հայկական Միրգ» ԲԲԸ-ում: Այդ ստուգումների արդյունքում դեռ ամիսներ առաջ պարզվել էր, որ «Հայկական Միրգ»-ը իտալական կազմակերպությունից ձեռք է բերել 10000 հատ ընկուզենու պատվաստացու՝ 16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին Հայաստանում: Սակայն Իտալիայից ձեռքբերված պատվաստացուներն ամբողջովին փչացել են իտալացի փորձագետի մեղքով: Ու չնայած դրան՝ պատվաստման նախապատրաստական աշխատանքների համար իտալացի փորձագետին վճարվել է շուրջ 6.4 մլն դրամ:

 

Նշենք, որ «Հայկական Միրգ» տխրահռչակ ընկերության ստեղծման գաղափարը կապվում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ. այս ծրագրով ՀՀ պետբյուջեից խոշոր յուրացումներ են կատարվել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։