|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վրդովեցուցիչ է համարում Ազգային գրադարանի մոտ կատարվածը, երբ երեկ իր կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումներ էին եղել եւ իրեն թույլ չէին տվել ելույթ ունենալ այնտեղ. տեղեկացնում է Новости-Грузия-ն:
Երեկ երեկոյան, իր նստավայրից ելույթ ունենալով, նա ասել է. «Խորհրդարանի նախագահն ինձ հաղորդել է, որ լավ կլինի` դուրս չգամ պալատից: Նման բան արդեն տեսել ենք, երբ առաջին նախագահին (Զվիադ Գամսախուրդիային) փակել էին կառավարական տանը եւ բունկերում: Եվ ինչո՞վ վերջացավ այդ պատմությունը Վրաստանի համար, ավելի ճիշտ` այն չի ավարտվել, այլ շարունակվում է` մենք գիտենք` Աբխազիայիի եւ Ցխինվալի իրավիճակով»:
Սահակաշվիլին ընդգծել է, որ մտադիր չէ փակի տակ նստել. «Ոչ ոք ինձ չի ստիպի փակված մնալ ո'չ պալատում, ո'չ բունկերում»: