| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քչերը գիտեն, որ Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղը հայտնի ոստիկանապետերի ծննդավայր է: Գյուղը ժամանակին կոչվել է Շավարշավան` Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարար Շավաշ Ամիրխանյանի անունով: Այս գյուղում է ծնվել և մեծացել անկախ Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, գրող Վանո Սիրադեղյանը: Ծնունդով կոթեցի են նաև մի քանի մարզային ոստիկանապետեր:
Նրանց թվում է Տավուշի մարզի նախկին ոստիկանապետ, ներկայումս կալանքի տակ գտնվող Անդրանիկ Ազիբեկյանը: Նրան իր հրապարակումներում yerkir.am-ն անդրադարձել է, պատմել նրա վերաբերյալ քննվող գործի, նրա եղբոր` Արցախյան ազատամարտում զոհված ոստիկան Արմեն Ազիբեկյանի մասին:
Այժմ հանրությանն ենք ներկայացնում դեռևս անհայտ մանրամասներ Վանո Սիրադեղյանի` Կոթիում անցկացրած տարիների մասին: Ե՞րբ և ո՞ւմ հետ է վերջին անգամ եղել հայրենի ծննդավայրում, ի՞նչ վիճակում է այժմ գտնվում նրա հայրական տունը, եւ ովքեր են այնտեղ ապրում: Վանո Սիրադեղյանի մասին yerkir.am-ի տեսանյութում պատմում է նրա եղբայրը` Սերյոժա Սիրադեղյանը: