կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-21 12:04
Քաղաքական

Վանո Սիրադեղյանն իմ ավագ ընկերն է եղել ու շարունակում է մնալ. Վլադիմիր Գասպարյան

Վանո Սիրադեղյանն իմ ավագ ընկերն է եղել ու շարունակում է մնալ. Վլադիմիր Գասպարյան

Այսօր Եռաբլուրում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անկախության 26 տարիների ընթացքում ունեցել ենք և' ձեռքբերումներ, և' բացթողումներ:

«Առաջիկայի հետ կապված ամենակարևորը խաղաղությունն է, եթե լինի խաղաղություն, կլինի ամեն ինչ»,- ասաց նա:  

Հարցին` քրեական տարրերի մասնակցությամբ հանցագործությունները  շատացել են, ինչո՞վ է սա պայմանավորված, ոստիկանապետը պատասխանեց, որ չի կիսում այդ կարծիքը: «Ոչ միայն ոստիկանությունն է հրապարակել հանցագործ իրավիճակի մասին տեղեկություն, ինչը կարող է որոշակի կողմնակալություն դիտվել, այլև դատախազությունը վերջերս ամփոփ տեղեկատվություն հրապարակեց,  ակնհայտ է, որ այդպես չէ»,- պնդեց նա:

Դիտարկմանը` նշվում է, որ վենդետաներ են իրականացվում, իսկ ոստիկանությունը աչք է փակում, Գասպարյանն արձագանքեց. «Ոստիկանությունը աչք չի փակում: Չբացահայտվող հանցագործություններ չկան, բացահայտման տոկոսը, դինամիկան շատ լավն է»:

Նշենք, որ այստեղ միջամտցեց «ՀՀԿ-ի տատին»` ասելով. «Ես Վլադիմիր Գասպարյանին շատ եմ սիրում, ինքը աշխատում է գերազանց, ես ամեն ինչին ականատես եմ, փառք ու պատիվ Վլադիմիր Գասպարյանին»:

Այնուհետև լրագրողները Գասպարյանին ասացին`  խոսվում է իր մնալ-չմնալու մասին, նա ասաց. «Տո լավ, ես չե՞մ ասել, որ 60 տարով եմ եկել»:

Հարցին էլ` սոցցանցերում քննարկվում է, թե լավ կլիներ` Վանո Սիրադեղյանը վերադառնար ոստիկանապետի պաշտոնին, ինչպե՞ս է նա սրան վերաբերվում, Գասպարյանը պատասխանեց. «Ես Վանո Սիրադեղյանի հետ երկար տարիներ աշխատել եմ, նա իմ ընկերն է եղել, շարունակում է մնալ, նա իմ ավագ ընկերն է եղել: Այնպես որ` մարդիկ են, կարծիքներ են, մեկն էլ ուզում է, որ Օսիպովը գա, Արամ Մանուկյանը գա»:

Հարցին` պատրա՞ստ է զիջել իր տեղը, պատասխանեց. «Ես պատրաստ եմ իմ տեղը զիջել երիտասարդներին, մենք արդեն ծերուկներ ենք»: