Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսպանիան 30 տոկոս ցուցանիշով գլխավորում է Misery Index-ի կազմած` աշխարհի «ամենադժբախտ» կամ, այլ կերպ ասած, ամենաղքատ երկրների ցուցակը: Korrespondent.net կայքի հաղորդմամբ` այս ցուցանիշը որոշելիս հաշվի է առնվում տվյալ երկրում գնաճի եւ գործազրկության մակարդակը:
Նշվում է նաեւ, որ եթե աղքատության ինդեքսը գերազանցում է 20 տոկոսը, ինչպես Իսպանիայի դեպքում է, ապա երկրի բնակչությունը կարող է լուրջ քայլերի դիմել, օրինակ` կառավարության հրաժարականը պահանջել կամ ուղղակի իշխանությունը տապալել:
Իսպանիային հաջորդում է Հարավային Աֆրիկան, Խորվաթիան, այնուհետեւ` Հունաստանը, Վենեսուելան, Պորտուգալիան, Արգենտինան, Սլովակիան, Եգիպտոսը և Իռլանդիան: