|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Պաղեստինը որպես պետություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը, փոխանցում է ТАСС-ը։
«Այսօր Նախարարների խորհրդի նիստում մենք որոշեցինք ճանաչել Պաղեստին պետությունը», - ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ դա Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։
Մինչ այս պահը ՄԱԿ-ի 193 երկրներից ավելի քան 140-ը ճանաչել են Պաղեստինի պետականությունը, այդ թվում՝ Ռուսաստանը:
Հիշեցնենք, որ Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի իշխանությունները հայտարարել էին Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշման մասին։ Իսրայելում Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կանչվել են հրեական պետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրանց նոտա են հղել։