Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է անցկացնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Էնթոնի Գուտերեշի հետ։
«Սերգեյ Լարովը Նյու Յորքում բանակցություններ է անցկացնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Էնթոնի Գուտերեշի հետ»,- Telegram-ի ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լուսանկար հրապարակելով հանդիպումից։
Ավելի վաղ, նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Լավրովը Գուտերեշին հայտնելու է հացահատկային գործարքի երկու մասերի հավասար կատարման անհրաժեշտության մասին:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Reuters-ի լրագրողը հարցրել է Լավրովին՝ արդյոք հացահատկային գործարքը ձախողվել է։ Նախարարը կանգ է առել լրագրողի մոտ, սակայն ի պատասխան ընդամենը գովաբանել է նրա զգեստը։ «Գեղեցիկ զգեստ է», - ասել է նա։ Մեկ այլ լրագրող հարցրել է՝ ՌԴ-ում լրտեսության մեջ մեղադրվող Էվան Գերշկովիչի մասին, բայց դրան Լավրովը չի արձագանքել։
Հացահատկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսին կնքել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատկի, սննդի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից՝ ներառյալ Օդեսսան։ Նավերի ուղևորությունների համաձայնեցմամբ զբաղվում է միացյալ կոորդիացնող կենտրոնը Ստամբուլում։ 2023 թվականի մարտի 18-ից Ռուսաստանը երկարաձգել է համաձայնությունը մինչև մայիսի 18, իսկ Ուկրաինան պնդում է, որ որոշումը երկարացվել է 120 օրով։