|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ դաժան սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Yerkir.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ ժամը 20:40-ին ոստիկանության Մարտունու բաժին է զանգել մի տղամարդ և հայտնել, որ Ներքին Գետաշեն գյուղի տներից մեկում 1969-ին ծնված Հովհաննես Սահակյանը հարձակվել է մոր վրա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է 1945-ին ծնված Գրետա Սահակյանի դին` մալուխով խեղդամահ արված վիճակով: Պարզվել է, որ դեպքից հետո որդին դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, սպանության կասկածանքով ոստիկանության բաժին է բերման ենթարկվել և ժամեր անց ձերբակալվել տուժածի որդին` Հովհաննես Սահակյանը: Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: