| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 2-ին` ժամը 10.30-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրի ՀՓՋ-ից ոստիկանության Գյումրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ այրվում է 1935 թ. ծնված Ֆարիդա   Սարգսյանի  տնակը: Հրդեհը մեկուսացվել է նույն օրը` ժամը 11.05-ին, մարվել` ժամը 12.00-ին:
Հրդեհի հետևանքով տնակն ամբողջությամբ այրվել է, իսկ Ֆարիդա Սարգսյանը ստացած այրվածքներից մահացել է:
Սակայն հունվարի 5-ին Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում Ֆ. Սարգսյանի դիակի զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ֆ. Սարգսյանին մալուխով խեղդամահ է արել և տնակը հրկիզել 1987 թ. ծնված Արեգնազ  Բաղդասարյանը: Նա ձերբակալված է. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 /սպանություն/ հոդվածի 1-մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է: