Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության Արարատի բաժնում երեկ երեկոյան մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 22.10-ին, իրեն է զանգահարել հարևանը եւ հայտնել, որ 34-ամյա Ռոզա Ալոյանը տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին եւ, փակելով դուռը, հեռացել է:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել են 6-ամյա Վարդան եւ 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում: Ոստիկանությունն արդեն հայտնաբերել է Ռ. Ալոյանին եւ բերման է ենթարկվել: Կինը հայտարարել է, որ նույն օրը` ժամը 12.00-ի սահմաններում, տանը սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին և կախել: Մայրը որդիներին կախելուց հետո իջեցրել է, պառկեցրել մահճակալին` կողք կողքի, ու վերմակով ծածկել:
Իրավապահները մարդասպան մոր տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ տարբեր աղանդների պատկանող գրականություն:
Yerkir.am-ի տեղեկություններով` Ռոզա Ալմոյանը մանկատան նախկին սան է, եւ զարմանալի է, թե ինչպես է ծնողական սիրուց զուրկ եղած մարդը ձեռք բարձրացրել սեփական երեխաների վրա, այն էլ` այդքան դաժանաբար:
Ռոզա Ալոյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: