| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
«Արցախի տարածքում թողել ենք 6 հազարից ավելի պատմամշակութային հուշարձաններ, որոնք այսօր ֆիզիկական ոչնչացման, նաև իսլամացման վտանգի տակ են»,- այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից Արմինե Հայրապետյանը:
«Սա այն քաղաքականությունն է, որ Ադրբեջանը սկսած 1920-ականներից իրականացնում է էթնիկ զտումներին զուգընթաց: Հիմա, երբ Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախի տարածքը, հիմա էլ հայկական հետքի վերացման խնդիրն է լուծում: Նա ոչնչացնում է հայկական հոգևոր շինությունները, արդեն ունենք 3 եկեղեցի հիմնահատակ ավերված՝ առաջինը Ջրականի Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, Բերձորի եկեղեցին և ՇուշիիՀովհաննես Մկրտչի եկեղեցին է, որը հայտնի է «Կանաչ ժամ» նունով, որ հիմնահատակ ավերվել է: Եթե առաջին երկուսի դեպքում Ադրբեջանը հայտարարում էր, որ դրանք նոր են կառուցվել, ապօրինի են կառուցվել իր տարածքում, ապա Հովհաննես Մկրտչի եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում: Զանգվածաբար վերացվում են գերեզմանոցներ, բնակավայրեր, օրինակ՝ Քարին Տակ գյուղը: Արցախի տարածքն ազատվում է հայկական շնչից»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։