|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իրանի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է համացանցում տարածված լուրը, թե «Ֆորդու» միջուկային օբյեկտում պայթյուն է տեղի ունեցել. այսօր հայտարարել է իրանական IRNA գործակալությունը:
Ավելի վաղ ամերիկյան WorldNetDaily կայքը, վկայակոչելով իրանական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Համիդռեզա Զաքերիին, գրել էր, թե օբյեկտի մոտ 240 աշխատակիցներ մնացել են գետնի տակ` ստորգետնյա միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրեն Սեյեդ Շամսեդդին Բարբրուդին РИА Новости-ին հայտնել է, որ ամերիկյան կայքի լուրը ապատեղեկատվություն է: