Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը սկսել է Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման գործընթացը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ երկրի ատոմային էներգիայի կազմակերպությանը հղումով:
«Ֆորդոյում վերսկսվել են ուրանի հարստացումն ու արտադրությունը»,- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ու հավելվում, որ «բոլոր քայլերն իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ»:
Ըստ 2015 թվականին ստորագրված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ Իրանը միջազգային դիտորդների հսկողության ներքո պետք Է արդիականացնի կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը Ֆորդոյում:
Իրանական միջուկային գործարքի հետագա զարգացումը հարցականի տակ է դրվել դեռևս 2018 թվականի մայիսի 8-ից, երբ ԱՄՆ-ն միակողմանի դուրս եկավ գործարքից և նավթի արտահանման ոլորտում Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց: Ըստ իրանական կողմի՝ մյուս մասնակիցները, այդ թվում՝ եվրոպացիները, լիովին չեն պահպանում համաձայնագրի տնտեսական մասի իրենց պարտավորությունները, հետևաբար գործարքն իր ներկայիս տեսքով անիմաստ է:
Հիշեցում
2019 թվականի մայիսին Իրանը հայտարարեց միջուկային գործարքի պարտավորությունների մի մասի կատարումը դադարեցնելու՝ հարստացված ուրանի վաճառքը 60 օրով դադարեցնելու մասին։ Հուլիսին Թեհրանը հայտարարեց պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին՝ ասելով, որ ուրանի հարստացումը հասցնելու է ավելի քան 3.67 տոկոսի։ Սեպտեմբերին Իրանը հայտարարեց, որ ձեռնամուխ է եղել միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման երրորդ փուլին եւ հրաժարվել է հետազոտական գործունեության սահմանափակումներից։