|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
News.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում թուրքական շինընկերություններ չեն աշխատում:
Այս մասին գործադիրի հոկտեմբերի 2-ի նիստում հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա ինքն այդ մասին տեղեկացել է մամուլից եւ հանձնարարել ստուգել տեղեկատվությունը: Նախարարությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ որպես մայրաքաղաքի տարածքում շինթույլտվություններ տրամադրող մարմնի: Թուրքիայից որեւէ ընկերության թույլտվություն այնտեղ չի տրամադրվել:
«Նույն պատասխանը ստացանք մարզպետարաններից: Հետեւաբար, մեր տվյալներով, Հայաստանում Թուրքիայից կառուցապատողներ այս պահին չկան: Եթե այդպիսիք լինեին էլ, ես դրանում վատ բան չեմ տեսնում: Ուղղակի փաստն եմ արձանագրում», - նշել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ թուրքական Sabah կայքը հայտնել էր, որ թուրքական Ozturkler holding ընկերության նախագահ Յուսուֆ Օզթյուրքը հայտնել է Երևանում շենք կառուցելու մասին: