կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 18:48
Արցախ

2 մլրդ 137 մլն դրամով պակաս, քան անցյալ տարի

2 մլրդ 137 մլն դրամով պակաս, քան անցյալ տարի

ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրի հավանությանն արժանացավ 2013 թվականի պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագիրը, որը ներկայացրեց քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը. հայտնում է karabakh-open.info-ն:

 

Նրա տեղեկացմամբ՝ կապիտալ ներդրումների պետական պատվերն այս տարի կկազմի 11 մլրդ 500 մլն դրամ՝ անցած տարվանից պակաս 2 մլրդ 137 մլն դրամով։ Գումարի զգալի մասը՝ շուրջ 75,7 տոկոսը կուղղվի փոխանցիկ օբյեկտների շինարարությանը։

 

Նախարարի հավաստմամբ՝ կապիտալ ներդրումների ծրագրում ընդգրկված չեն առողջապահական օբյեկտները, քանի որ արդեն մի քանի տարի է նշված օբյեկտների շինարարությունն իրականացվում է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ֆինանսավորմամբ։

 

Բացի պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող աշխատանքներից, արտաբյուջետային միջոցներ կուղղվեն նաեւ ճանապարհաշինությանը, ջրամատակարարմանը, համայնքային կետրոնների կառուցմանն ու այլ աշխատանքներին։ Վարչապետի խոսքերով, նախատեսում են մի քանի միլիարդ դրամ եւս ուղղել բնակարանաշինությանը։