կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-14 16:13
Արցախ

Բերքատվությունն ավելի բարձր է, քան անցյալ տարի

Բերքատվությունն ավելի բարձր է, քան անցյալ տարի

Այս տարի Արցախում, անցած տարվա համեմատ, հացահատիկայինների բերքատվությունը որոշ չափով բարձր է. բերքահավաքը չի ավարտվել, սակայն այն արդեն մոտ է վերջնագծին։

Օպերատիվ շտաբի տեղեկությունների համաձայն՝ Մարտունու շրջանում բերքատվությունը կազմել է մոտ 21,7 ց` անցյալ տարվա 15,6 ց-ի փոխարեն։ Ասկերանի շրջանում բերքատվությունը 21,4 ց է, Մարտակերտի շրջանում՝ 21,9 ց, Քաշաթաղի շրջանում` 19,9 ց: Ամենաբարձր բերքատվությունը Հադրութի շրջանում է՝ 24,7 ց, իսկ ամենացածրը՝ Շահումյանի շրջանում, որտեղ բերքահավաքի աշխատանքները նոր են սկսվել. առաջին հեկտարների բերքատվությունը 17,1 ց է: