Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Ուկրաինան Թուրքիայից գրեթե 30 անգամ ավելի շատ սարքավորումներ է ստացել պաշտպանական արդյունաբերության համար, քան մեկ տարի առաջ. գրում է Reuters-ը։
Այս ժամանակահատվածում Թուրքիան Ուկրաինա է արտահանել 59,1 միլիոն դոլարի տեխնոլոգիական արտադրանք՝ 2021 թվականի առաջին եռամսյակի 1,9 միլիոն դոլարի դիմաց` համաձայն Թուրքիայի արտահանողների ասամբլեայի հրապարակած տվյալների։
Կոնկրետ չի նշվում, թե ինչպիսի տեխնիկա է մատակարարվել Ուկրաինա։
Վերջին տարիներին Ուկրաինան թուրքական Baykar ընկերությունից գնել է ավելի քան 20 Bayraktar TB2 մարտական անօդաչու թռչող սարքեր և հունվարի 27-ին պատվիրել ևս 16-ը։ Այս խմբաքանակը առաքվել է մարտի սկզբին։