Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Politik.am-ը գրում է. «Այս իշխանությունները ժողովրդին մոլորեցնելու համար հաճախ են խոսում նախկիններից և նրանց դղյակներից, բայց մոռանում են այն նախկիններին, ովքեր հնազանդության երդում են տվել իրենց։
Վառ օրինակ է Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը։ Այս պաշտոնյան և նախկին է, և շքեղ դղյակ ունի, բայց համարվել և շարունակում է համարվել Փաշինյանի սիրելին։ Ավելին, Արթուր Դավթյանը այնքան է կտրվել իրականությունից, որ ինքն անձամբ է խոսում «նախկինների» ապօրինի գույքից և վստահեցնում է, որ ինքը պայքարելու է դրա դեմ։
Հետաքրքիր է, որ այս դղյակը Արթուր Դավթյանի հավաստմամբ կառուցվել է 43 մլն դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ նույն Աջափնյակ համայնքում նույնանման առանձնատների գները կսկում են 500 հազար դոլարից և հասնում մինչև 1 մլն դոլար։ Հետաքրքիր է, թե Դավթյանն այդ ինչ շինարարական տաղանդ ունի, որ կարողանում է առնվազն 500 հազար դոլար արժեցող տունը կառուցել 85 հազար դոլարով»։