կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 15:22
Առանց Կատեգորիա

Լավ մեքենա քշելը մեր կյանքի մասն ա

Լավ մեքենա քշելը մեր կյանքի մասն ա

Էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը աչքի է ընկնում իր անկեղծությամբ: Նորահայտ քաղաքական գործիչը բազմիցս անդրադարձել է իր ընտանեկան կարգավիճակին,  քաղաքական ծրագրերից զատ, լրագրողներին պատմել իր հանգստի, մեքենաների, ամառանոցների և այլնի մասին: Իսկ թե ինչպե՞ս են վերաբերվում նախագահ դառնալու`  նրա մտադրությանը ընտանիքի անդամները, yerkir.am-ը փորձեց պարզել Վարդան Սեդրակյանի ավագ որդուց` Գևորգ Սեդրակյանից: Ի դեպ, նա նույնպես վստահ  է, որ հայրն անկասկած նախագահ է դառնալու:

 

-Ի՞նչ կարծիքի եք Ձեր հոր` նախագահ դառնալու որոշման վերաբերյալ:

-Միանշանակ կողմ եմ և բացարձակ անհավատություն չունեմ:

 

-Ձեր ընտանիքում ինչպե՞ս են վերաբերվում այդ որոշմանը:

-Մեր ընտանիքում բոլորս միաձայն նույն կարծիքն ունենք, ինձ թվում է` դա բնական է:

 

-Հավանական համարու՞մ եք, որ նա կհաղթի:

-Վստահ եմ, որ նախագահ է դառնալու, հավանականությունը քննարկելու հարց չկա:

 

-Ըստ Ձեզ` քանի՞ տոկոս ձայն կհավաքի նա:

-Տեխնիկական հարցեր են, հնարավոր է` երկու փուլով ընթանա, հնարավոր է` մեկ փուլով: Տոկոսների մասին չեմ կարող խոսել, իսկ այն, որ անպայման կհաղթի, ինձ համար ակնհայտ է:  

 

-Ինչպե՞ս են վերաբերվում Ձեր ուսանող ընկերները նրա հաղթանակի հավանականությանը:

-Նույն վստահությունն ունեն, ինչ մենք, որովհետև նրանք քիչ, թե շատ ծանոթ են թե' ինձ, թե' հորս, թե'  նրա գաղափարներին, և այդ հանգամանքն օգնում է նրանց կողմնորոշվել և վստահություն ձեռք բերել:

 

-Ձեր համակիրների շրջանակը մե՞ծ է:

-Այո', բավականին մեծ է, տարածված է ամբողջ Հայաստանում, սակայն առավել ակտիվ է Երևանում, քանի որ այստեղ ինֆորմացիոն դաշտն ավելի մեծ է, ու ավելի հեշտ է կազմակերպել նրա գաղափարների տարածումը:

 

-Ինչպե՞ս  կարող են նրա գաղափարներին ծանոթանալ մարզերի  բնակիչները:

-Մարզերի բնակչությունը նրան պետք է լսի մարզային հեռուստաալիքներով, որը մի քանի անգամ ավելի մեծ լսարան ունի, քան ցանկացած հանդիպում կամ նմանատիպ երևույթ:  Մենք այժմ ապրում ենք 21-րդ դարում և պետք է օգտվենք մեր դարի հնարավորություններից: Կարծում եմ` անցել են այն ժամանակները, երբ պետք էր մարդկանց հանդիպել: Այսինքն` եթե դու բան ունես ասելու, կասես նաև հեռուստատեսությամբ:

 

Իսկ թե ի՞նչ կարծիք ունի Վարդան Սեդրակյանի որդին էպոսագիտության և շռայլությունների մասին` դիտեք տեսանյութում:

Լուսանկարը` Գևորգի ֆեյսբուքյան էջից