կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-18 20:01
Հասարակություն

Դուք շատ լավ գիտեք, որ 5 կմ-անոց Լաչինի միջանցքով պարսատիկով կխփեն հայերին. դա մեր համար կյանքի ճանապարհ չէ. Սրապիոնյան

Դուք շատ լավ գիտեք, որ 5 կմ-անոց Լաչինի միջանցքով պարսատիկով կխփեն հայերին. դա մեր համար կյանքի ճանապարհ չէ. Սրապիոնյան

Ես այստեղ չեմ ասելու «Նիկոլ դավաճան», որ չիջնեմ նիկոլական մակարդակին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:

«Նիկոլը 2,5 տարում զրկեց հերոսականությունը, դրա փոխարեն դնելով հակահերոսին: Գլխատեց բանակը: Դա եղավ այն օրերից, երբ դդմազգիներից մեկին դրեց կրթության նախարար, ով արմատախիլ էր անում ամեն հայկականը: Աշխարհում կա մի ժողովուրդը, որը ամենալավն է ճանաչում թուրքին, դա մենք ենք:

«Խաղաղության համար որեւէ մեկը այնքան արյուն չի տվել, որքան մենք, եւ տվեցինք այսօր: Տվեցինք ապաշնորհության, անընդունակության, խելապակասության պատճառով: Որովհետեւ այս խելացի, աշխարհը զարմացրած ժողովրդին ղեկավարելու համար Նիկոլ Փաշինյանի ուսերը շատ էին թույլ, նա չպետք է փորձեր ղեկավարել հայ ժողովրդին: Երբ հարցնում են՝ բա ո՞վ ղեկավարի, ես հայտարարում եմ՝ հայ ժողովրդի արգանդը չի ամլացել: Հայ ժողովուրդը կգտնի նրան, ով Նիկոլից հետո կկարողանա բանակցել: Պարտվածներին արհամարհում են, նրանց հետ չեն բանակցում, ոտքի թեթեւ շարժումով մի կողմ են նետում, որովհետեւ Նիկոլի բանակցելը մենք տեսանք մի գիշերվա մեջ:

Ժողովուրդ, երեւի տեսել եք Իլյուշի ու Մեհրիբանի շրջելը ղարաբաղյան տարածքով: Դա մարդու սրտին մեխված դաշույնի արժեք ուներ: Նա հայտարարում էր Ջաբրայիլ բիզիմդիր, Ղարաբաղ բիզիմդիր»,-ասաց նա:

Սրապիոնյանը դիմեց մտավորականներին. «Մտավորականների տեղն այստեղ էր, իրենց հեղինակավոր խոսքը այստեղ պետք է հնչեր: Նրանք պետք է փաստեին, թե ինչ պետք է լինի: Եթե որոշ մտավորականներ վախենում են իրենց կաշվից, ապա այդ կաշին վաղուց վերածվել է մորթի: Ես խոսում եմ այն մտավորականների մասին, որոնք իրենց աթոռների ու բազմոցների տակից, իրենց կանանց կամ ամուսինների ներկայությամբ խոսում են այս կառավարության անտանելիության մասին, թող գան այստեղ բարձրաձայնեն: Մենք շատ մեծ վտանգի առջեւ ենք կանգնած եւ այդ վտանգն արդեն մտնում է մեր դռնից ներս: Բոլոր այն միամիտ մարդիկ, որ մտածում են, թե բանակցություններով Նիկոլի գցած քարը հորից կարելի է հանել, բվականին շատ են սխալվում: Երեկ Պուտինը շատ հստակ հայտարարեց, որ այն կոմիտեն, որը վերահսկելու է խաղաղապահների գործընթացը, լինելու է Ադրբեջանի տարածքում եւ այդ տարածքներից մեկն էլ համարեց այն նվիրատվությունը, որտեղ այսօր շրջում են Ալիեւն ու Մեհրիբանը: Ուրեմն դա կարող է լինել նաեւ Արցախում, իսկ դուք շատ լավ գիտեք, որ 5 կմ-անոց Լաչինի միջանցքով պարսատիկով կխփեն հայերին: Դա մեր համար երբեք կյանքի ճանապարհ չէ: Եթե թուրքերը հաստատվեցին Քարվաճառում, հաշվեք Վարդենիսի կեսը չունեք»,-ասաց նա: