կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 12:45
Քաղաքական

Տարոնն արդեն գործի է անցել

Տարոնն արդեն գործի է անցել

Երբ դեռ նախագահական ընտրությունների քարոզարշավը չսկսած` Yerkir.am-ը գրել էր, որ քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի մնալ-չմնալն առավել պարզ կլինի նախագահական ընտրություններից հետո, եւ որ, ըստ մեր աղբյուրների` նախագահ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հասկացրել է, որ այս նախագահական ընտրությունների միջոցով նա պետք է ցույց տա իր «թափը», մեծ աղմուկ բարձրացավ: Ոմանք հեռուն գնացող, իրենց համար ձեռնտու տողատակեր սկսեցին փնտրել եւ շտապեցին հայտարարել, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի համար Տարոնը լավ արդյունքներ է ապահովել, իսկ նախագահականում «կռիվ չկա», ուստի նման խնդիր էլ չկա՝ մոռանալով, որ առնվազն մասնակցության բարձր ցուցանիշ ապահովելու խնդիր քաղաքապետը Երեւանում հաստատ ունի:

 

Ինչեւէ, ինչպես ասում են ամեն ինչ մի օր ջրի երես է դուրս գալիս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարեց, որ իր՝ բավականին հավաստի տեղեկատվություների համաձայն` քաղաքապետն արդեն գործի է անցել:

 

«Երեւանի քաղաքապետն արդեն տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգել է հավաքել պետական ծառայության մեջ գտնվող անձանց, այսինքն` իրենց ենթակայության ներքո գտվողների անձնագրային տվյալները, նաեւ՝ նրանց ընտանիքների անդամների: Սա, իհարկե, ճնշման ձեւ է քաղաքացիների վրա»,- հայտարարեց Արման Մելիքյանը եւ ընդգծեց, որ առաջիկայում էլ կհրապարակեն այն ձեւաթուղթը, որում ներառվում են մարդկանց տվյալները:

 

Սա էլ հո մենք չենք ասում...