կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-22 15:52
Քաղաքական

Իսկ ո՞վ է չափել, որ Տարոնն ամենալավն է

Իսկ ո՞վ է չափել, որ Տարոնն ամենալավն է

ԱԺ ավանդական ճեպազրույցում անդրադառնալով հայտարարությանը, թե Տարոն Մարգարյանը Երեւանի վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հայտարարեց. «Իսկ ո՞վ է չափել: Եթե «Գելափն» է ասում` անչափելի է: Քաղաքապետարանի աշխատակազմի առնվազն 99 տոկոսը ՀՀԿ-ականներ են, ովքեր ասում են, որ քաղաքն ավելի լավ քաղաքապետեր էլ է ունեցել, ի դեպ, խոսքը ՀՀԿ-ական քաղաքապետերի մասին է»:

 

Yerkir.am-ի խնդրանով անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի երեկվա հայտարարությանը, որ պայքարը գնալու է ոչ այնքան առաջին, որքան երկրորդ տեղի համար` հակաիշխանական ուժերի միջեւ, ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ սա նույն օպերայից է: «Նույն երգն է, որ լսել ենք այլ անգամներ: Քվեարկելու են երեւանցիները, երիտասարդ քաղաքական գործիչ պարոն Շարմազանովի թելադրանքով չեն քվեարկելու»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

 

Նա նշեց, որ ՀՅԴ-ն ամեն ինչ արել է, որ ընդդիմադիր դաշտը գնա միասնական ճակատով, բայց գուցե լավը դա է, քանի որ երբեմն միավորման դեպքում ամեն մեկն իր ուժերի գերլարումով չի աշխատում: Վարդանյանը կարծում է, որ գուցե, առանձին գնալով, առավելագույն ձայներ կստանա, ընդդիմությունը շատ ավելի տեղեր կհավաքի եւ շատ տեսանելի հեռանկար է, որ կոալիցիա կկազմվի:

 

«Իշխանության ուժ կլինի, թե ընդդիմության ուժ` ընտրակաշառքներով կամ այլ մեթոդներով աշխատելը պետք է մեր հասարակության միջից հանենք»,- հայտարարեց Վարդանյանը եւ նշեց, որ ՀՅԴ-ն դրա համար ծրագրում է թեժ գիծ բացել:

 

Ըստ նրա` ընդդիմությաւնը լիարժեք հնարավորություն ունի համախմբվելու, քաղաքը կառավարելու եւ կառավարելու ավելի արդյունավետ: