|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀԿ ավագանու շտաբը, հաշվի առնելով նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ֆորս-մաժորը, որոշել է «մի ուրիշ ձեւ» համակարգել առաջիկա ընտրությունները: Այս օրերին երիտսեկտորին է միացել հին գվարդիան, ընդհուպ մինչ այդ ընտրական մեծ ակտիվություն չդրսեւորող Մկրտիչ Մինասյան, կառավարությունը' ՀՀԿ իր բոլոր անդամներով, մոբիլիզացվել է Տարոն Մարգարյանի պոստը պահելու սրբազան արշավին:
Ռուբիկ Թադեւոսյանը կոորդինացնում է հայրենակցական միությունների, մարզպետների աշխատանքը, որոնք Երեւանում լիքը «հայրենակիցներ» ունեն: Երեկ ՀՀԿ շտաբում ասում էին, որ հիմնահատակ ավերելու են այն թեզը, թե ՀՀԿ-ն այդ պոստը զիջելու է ԲՀԿ-ին: Ի դեպ, ՀՀԿ-ում ԲՀԿ-ի շահերի ջատագով Հովիկ Աբրահամյանն այս ընտրություններից մեկուսացված է' գրեթե չի լինում շտաբում: Նախորդ' Գագիկ Բեգլարյանի ընտրությունների ժամանակ ամեն օր Հարություն Փամբուկյանն ու Գալուստ Գրիգորիչը ժամը 5-ին դիմավորում էին Հովիկ Արգամիչին, որը գալիս էր քննարկելու վիճակը եւ հանձնարարություններ տալու: Ի հակակշիռ սրա, ակտիվ է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մեծ լիազորություններ է ստացել ընտրությունների հետ կապված: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: